-
03.12.2020|
22:35
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի բանակցություններ կանցկացնի իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը:
-
03.12.2020|
22:33
Մոսկվան հույս ունի, որ առաջիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
03.12.2020|
22:30
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ՝ ողջունելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը:
-
03.12.2020|
22:28
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
-
03.12.2020|
22:25
ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների ԱԳՆ պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը և Ֆրանսիայի Եվրոպական և արտաքին հարցերով նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ողջունել են Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ռազմական գործողությունների դադարեցումը, որը ձեռք է բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի համաձայնությամբ:
-
03.12.2020|
22:24
17 կուսակցությունների խորհուրդը վարչապետ առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը` պարտավորվելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին:
-
03.12.2020|
22:20
Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` հակամարտությունների կարգավորման գործում կազմակերպության ներուժը մնում է պահանջված։
-
03.12.2020|
14:03
Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև, որտեղ ասվում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները։
-
03.12.2020|
14:02
Դեկտեմբերի լույս 3-ի գիշերը 95 տարեկանում վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը՝ հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատին:
-
03.12.2020|
14:01
Վլադիմիր Սոլովյովը իր հաղորդման մեջ ցույց է տալիս կադրեր, թե ինչպես ադրբեջանական զինվորները ստորացնելով տանում են հայ ծերունուն: Սոլովյովը հնարավոր է տեղյակ չէր, որ այդ ծերունին Ջոնիկ պապիկն է, ով 1988-ի փետրվարին երիտասարդ էր ու կարողացավ փրկվել Սումգայիթի ջարդերից, իսկ 2020-ին` 32 տարի հետո, ցեղասպան Բաքուն հետամուտ եղավ ու գտավ նրան Շուշիում և այստեղ հաշվեհարդար տեսավ:
ոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am